Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին,2-րդ և 7-րդ կետերով,հիմք ընդունելով ՀՀ Հողային օրեսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 25․06․2025թ․-ի N51-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 1-ին փողոց 21/1 հասցեում գտնվող 0․002 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Հարություն Հարությունյանին՝ ընդլայնման եղանակով, հիմք ընդունելով 17․06․2025թ․ դիմումը և Ճամբարակ համայնքի ավագանու 25․06․2025թ․ թիվ 51-Ա որոշումը։
2․Հարություն Հարությունյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողամասի արժեք վճարել 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։
3․Սահմանել,որ վերը նշված 05-063-0027-0004 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 0․002 հա հողամասի չափագրման,պետական գրանցման և վաճառքի հետ կապված ծախսերն իրականացվեն գնորդի հաշվին։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։