Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Բորիս Վարդանի Կիրակոսյանի դիմումը՝ սեփականութան իրավունքով իրեն պատկանող /վկայական՝ 17082021-05-0038, տրված 17.08.2021թ./ հողամասից հրաժարվելու մասին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
- Քաղաքացի Բորիս Վարդանի Կիրակոսյանի կողմից հողամասից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա սեփականութան իրավունքով նրան պատկանող Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 05-031-0107-0166 կադաստրային ծածկագրերով 1,30196 հա մակերեսով բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ճանաչել որպես համայնքային սեփականություն:
- Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
- Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|