2024 թվականի N_ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈւՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈւՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈւՅՔԱՉԱՓԵՐԸ, ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅՈւՆ ՄԱՏՈւՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-14-րդ և 16 հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 1):
- Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 2):
- 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
- 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամաբարակ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 18-ի N 5-Ա որոշումը /կից հավելվածով/:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|