Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Պ․ Սևակի փողոց, թիվ 91/1 հասցեում գտնվող 0,00349 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Հովսեփ Բոզանյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Հովսեփ Բոզանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը։
- Քաղաքացի Հովսեփ Բոզանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 11800 /տասնմեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|