Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետը, 19․11․2019 թվականի թիվ ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 11 հասցեում գտնվող 2․13605 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների՝ էներգետիկայի հողամասը ուղղակի վաճառքով օտարել «Մ․Վ․Ա․ Էլեկտրո» ՍՊԸ-ին, ընդլայնման եղանակով՝ հիմք ընդունելով ընկերության 17․06․2025թ․ դիմումը:
- «Մ․Վ․Ա․ Էլեկտրո» ՍՊԸ-ն պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185065134 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 7000000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ:
- Սահմանել, որ վերը նշված 05-009-0264-0008 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 2․13605 հա հողամասի չափագրման, պետական գրանցման և վաճառքի հետ կապված ծախսերն իրականացվեն գնորդի հաշվին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|