Յուրիկ Արտավազդի Ավալյանը ծնվել է 1964թ. հունվարի 1-ին Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում:
1981 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և մեկ տարի անց ընդունվել Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինսիտուտի մեքենաշինական ֆակուլտետը:
1983-1985թթ ծառայել է խորհրդային բանակում:
1990 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինսիտուտը:
1991 թվականին ստեղծել է փոքր ձեռնարկություն: Աշխատել որպես ձեռնարկության տնօրեն, միաժամանակ իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ունեցել հայրենի գյուղի սահմանների պաշտպանությանը:
Ամուսնացած է , ունի երեք երեխա:
2005 թվականին ընտրվել է որպես Ճամբարակ քաղաքային համայնքի ղեկավար:
2008, 2012 և 2016 թվականներին վերընտրվել է նույն պաշտոնում և աշխատում է մինչ օրս: |