Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք.Ճամբարակ Գ.Նժդեհի փող. թիվ 30/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /վկ. N 12042023-05-0018/ 05-002-0170-0006 կադաստրային ծածկագրով 0.009637 հա մակերեսով հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 35.0 քմ ներքին և 49.52 քմ արտաքին մակերեսով խանութը,10.9 քմ ներքին և 19.8 քմ արտաքին մակերեսով նկուղը,6.8 քմ ծածկը ուղղակի վաճառքով օտարել Կարո Օհանյանին:
- Քաղաքացի Կարո Օհանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 32450 /երեսուներկու հազար չորս հարյուր հիսուն/ՀՀ դրամ: Շինությունների /խանութ,նկուղ և ծածկ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 510000/հինգ հարյուր տասը հազար/ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|