Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Ալիսա Մուսաելյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ 05-002-0079-0057 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը/ավտոտնակ/օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու ՄԵ Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Ալիսա Մուսաելյանի կողմից համայնքային սեփականություն բնակավայրի բնակելի կառուցապատման հողատարածքի վրա /2026JFSRJT/ ինքնակամ կառուցված 26.39 քմ արտաքին 16․62 քմ ներքին մակերեսով ավտոտնակի նկուղային հարկը և 57․39 քմ արտաքին 49․596 քմ ներքին մակերեսով ավտոտնակի 1-ին հարկը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|