Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Ալվարդ Սանվելի Առաքելյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Ալվարդ Սանվելի Առաքելյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Գ. Նժդեհի 117 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0290-0013 կադաստրային ծածկագրով 1.485 հա անջրդի վարելահողը, 05-002-0172-0002 կադաստրային ծածկագրով 0.124 հա տնամերձը, 05-002-0255-0015 կադաստրային ծածկագրով 0.9004 հա անջրդի վարելահողը, 05-002-0312-057 կադաստրային ծածկագրով 0.6497 հա խոտհարքը, 05-002-0311-0084 կադաստրային ծածկագրով 0.4191 հա խոտհարքը, 05-002-0311-0271 կադաստրային ծածկագրով 0.3808 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 68278 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ալվարդ Առաքելյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|