Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մարտի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂ.ՏՈՒՆ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԵՎԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օչենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010թ. ՀՕ-50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ 2008 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ,«Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով,ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով հատկացված 0.18հա հողամասին կից 0.03հա հողամասում գտնվող ինքնակամ /2024JMFS6X/ կառույցի օրինականացման 8-րդ կետը,Հարություն Թևանի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0019-0008 կադաստրային ծածկագրով հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված շինության պահպանունը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Հարություն Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է ՀՀ ՀՕ-117 ընդունված 10․06․2008թ․,26․12․2002թ․ թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
  2. Հարություն Թևանի Բաբայանին՝ծնված՛03.09.1951թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.18հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.21հա:Հողամասի վրա կառուցված երկհարկանի 1-ին հարկի 82.2քմ ներքին մակերեսով և 2-րդ հարկի 86.5քմ ներքին մակերեսով բնակելի տունը,10.4քմ մակերեսով բաց պատշգամբը,4.56քմ մակերեսով աստիճանը,4.37քմ ներքին մակերեսով անասնաշենքը և 28.8քմ ներքին մակերեսով 2-րդ անասնաշենքը,38.07քմ ներքին մակերեսով ավտոտնակը և 28.8քմ ներքին մակերեսով կաթսայատան շենքը,  և 2019թվականին իր կողմից ինքնակամ/2024JMFS6X/ կառուցված տանիքային հարկով 226․31քմ ներքին և 255.03քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա,չեն հակասում քաղաքաշինական նորմերին,չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Հարություն Բաբայանի սեփական գույք: Ինքնակամ կառուցվցած շինությունը ճանաչել օրինական,որի արժեքը կազմում է 189 500/հարյուր ութսունինը հազար հինգհարյոիր/ՀՀ դրամ,վճարել 900185061158 հաշվեհամարին՝համարել Հարություն Բաբայանի սեփականություն: 
  3. Համայնքի կողմից Հարություն Բաբայանին սեփականության իրավունքով հատկացված 0․21 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում,իսկ մնացորդ 0.02683հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն։
  4. Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 31.01.2025թվականին տրված թիվ55-Ա որոշումը:
  5. Սույն որոշումամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner