Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.04.2025թ. N2/փ 143 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
• Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-009-0264-0008 կադաստրային ծածկագրով 2․13605 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|