Այսօր: Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 ապրիլի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 01․04․2026թ․ թիվ Ե/3/712-26  գրությունը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 22․04․2026թ․ թիվ 19-795 և 27․04․2026թ․ թիվ 19-804 գրությունները՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Սերգեյ Աֆյանի կողմից դեռևս 19102004թ վարձակալած հողամասում հայտնաբերված թվով 1 հատ քարե հիքով երկաթե վագոն տնակի, 1 հատ մեաղական զրուցարանի, 1 հատ քարե սանհանգույցի, մեկ հատ մետաղական դարպասի և մետաղական ցանկապատի  ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մայիսի 13-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել  Սերգեյ Աֆյանի իրավահաջոր՝ Էդգար Աֆյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner