Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 20․11․2024 թվականի N 121-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 13․11.2024 թվականի N 177 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 01, 02 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 1-ին փողոց, 73 հասցեում գտնվող 05-077-0046-0008 կադաստրային ծածկագրով 0.1 հա էներգետիկայի,տրանսպորտի,կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 840․000 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185065134 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|