Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի միավորման արդյունքում համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների հաշվեկշռից միավորված համայնքի հաշվեկշիռ տեղափոխված տրանսպորտային միջոցների առկայությունը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Շողակաթի նախկին համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող
1.1 CASE 570ST մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը 1.2 ZIL – 130 մակնիշի 437LL70 հաշվառման համարանիշներով հրշեջ ցիստեռնը 1.3 СК-5МЭ-1 մակնիշի 9554SL հաշվառման համարանիշներով կոմբայնը 1.4 СК-5МЭ-1 մակնիշի 9582SL հաշվառման համարանիշներով կոմբայնը վերահաշվառել որպես Ճամբարակ միավորված համայնքին պատկանող գույք:
- Հանձնարարել Ճամբարակի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը՝ կատարելու տրանսպորտային միջոցների գրանցման/հաշվառան աշխատանքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|