Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 Վարչականակտովլուծվողհարցինկարագրությունը.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 28062024թ թիվ ՔՏՄ/189/17662-24 գրության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Արտանիշ տեղամասի 3-րդ պահաբաժնում՝ «Հայկական ճամբար» կոչվող հանգստի գոտուն հարակից տարածքում «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է ինքնակամ զավթման և ապօրինի կառուցապատման դեպք։
Կից ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության էկոպարեկային ծառայության կողմից ուղարկված թիվ Ե/1/688-24 գրությունը և կատարված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, ըստ որի պարզվել է, որ «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Ռուստոմյանը «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրով հողօգտագործման իրավունք ունենալով այդ հողամասի վրա առանց թույլտվության իրականացրել է թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօդյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի շինարարություն։
31072024թթիվ 19-2049 գրությամբ   «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրրի պատճեն և էսքիզային քարտեզը։
Փաստի առթիվ 09082024թ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ։
2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում նշանակվել են վարչական վարույթի լսումներ, սակայն Սամվել Ռուստոմյանը չի ներկայացել լսումներին։
Սամվել Ռուստոմյանի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը 22082024թ դիմումով հայտնել է, որ արձանագրված ինքնակամ շինությունները   կառուցվել և տեղադրվել են 2011-2017թթ ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան և Մեծ Բրիտանիայի բարեգործական ընկերությունների կողմից  ու աջակցությամբ։ Միաժամանակ խնդրել է տրամադրել ողջամիտ ժամկետ  ինքնակամ շինությունների օրինականացման փաստաթղթերը ձեռք բերելու և ներկայացնելու համար, քանի որ առկա է եվրոպական ներդրումային ծրագիր, որի շրջանակներում կատարվելու են մեծ ներդրումներ, բացվելու են նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար և իրականացվելու են բազմաթիվ բարեգործական ծրագրեր։
Հաշվի առնելով, որ վարչական ակտի հասցեատերը՝ Սամվել Ռուստոմյանը բացակայել է անհայտ հասցեով, իսկ նախքան վարչական ակտ ընդունելը վարչական մարմինը անհրաժեշտ է համարել նրա ներկայությունը՝ վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ կետով 09092024թ․ որոշում է կայացվել վարչական վարույթը կասեցնելու մինչև դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալը, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60-րդ օրը լրանալը:
07 նոյեմբերի 2024թ. կասեցված վարույթը վերսկսվել և կիրառել է օրենքով նախատեսված վարչական վարույթի իրականացման ընդհանուր կանոնները։
15112024թ․ կրկին կասեցվել է վարչական վարույթը և վերսկսվել է 13012025թ։

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության էկոպարեկային ծառայության կողմից 16․06․2024թ․ կազմվել է անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրություն, ըստ որի  պարզվել է, որ «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ի  տնօրեն Սամվել Ռուստոմյանը «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրով հողօգտագործման իրավունք ունենալով  այդ հողամասի վրա առանց թույլտվության իրականացրել է թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօդյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի շինարարություն։
բ․ 28.06.2024թ. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալիի գրությունը իրականացված ինքնակամ շինությունների վերաբերյալ։
գ․ 09․08․2024թ.-ին Ճամբարակի համայնքապետարանում վարչական վարույթ հարուցվելու փաստը։
դ․ Առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված վերոնշված շինությունները գտնվում են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն։

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2 և 4 կետերի համաձայն`
2. «Սևան» ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
(…)
4. Պարկի հողերը հատուկ պահպանվող տարածքների հողեր են, որոնք ներառում են բնապահպանական, պատմական ու մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակային նշանակությանը հակասող գործունեություն:
Այլ հողատերերի, հողօգտագործողների և հողամասերի սեփականատերերի հողերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց շենքերն ու կառույցները, որոնք գտնվում են պարկի սահմաններում, օգտագործվում են իրենց նշանակությանը համապատասխան` այդ անձանց կողմից պահպանելով բնապահպանական նորմերը` սահմանված սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մնասի համաձայն` 
Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն`
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Նկատի ունենալով, որ իրավախախտումը կատարվել է 2011-2017թթ. ընթացքում` շուրջ 8-13 տարի առաջ, ինքնակամ կառույցը գտնվում է անմիջապես Շողակաթ-Արտանիշ մայրուղու եզրին տեսանելի վայրում, ուստի այն հնարավոր էր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, այսինքն տվյալ դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի, ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2 և 4 կետերի դրույթները.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

  1. Ապամոնտաժել՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Արտանիշ տեղամասի 3-րդ պահաբաժնում՝ «Հայկական ճամբար» կոչվող հանգստի գոտուն հարակից «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի կողմից վարձակալած տարածքում ինքնակամ կառուցված թվով 6 հատ փայտից հյուրատները, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցը, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցը, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակը, փայտից մեկ հատ շոքեբաղնիքը (սաունա), բացօդյա թեյարանը, պահեստային տարածքը, բետոնե հիմքով ցանկապատը, թվով 13 հատ էլեկտրասյուները և մեկ հատ էլեկտրակայանը և պետական սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին տեսքի։
  2. Որոշումն ի կատար ածելու համար ուղարկել հողամասի կառավարումն իրականացնող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին։
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
  4. Սամվել Ռուստոմյանին ազատել վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու հիմքով:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
  6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner