Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`
Հ Ա Մ Ա Յ Ն Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, 2015 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 838 CN 61, գույնը` սպիտակ, նույնականացման համարը` XTA212140F2217247, շարժիչի հզորությունը` 60/82, VAZ 21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Ընթացիկ վիճակը՝ շահագործվում է, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար:
- Մեկնարկային գին սահմանել 1.460.000 /մեկ միլիոն չորս հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|