Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ /2026HY7ZFE/ կառույցի օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փողոցի 9/1 հասցեում 05-074-0006-0029 կադաստրային ծածկագրով գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.05 հա հողամասում, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Տիգրան Ռոմիկի Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական՝ 2131429 տրված՝15.05.2009թ․/ 2015թվականին ինքնակամ կառուցված բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
- Տիգրան Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա 2015թվականին ինքնակամ կառուցված /2026HY7ZFE/ երկհարկանի/ձեղնահարկով/363.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, որը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Տիգրան Ռոմիկի Խեչոյանի օրինական սեփական գույք:
- Տիգրան Խեչոյանը պարտավոր է 363.0 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառուցված ինքնակամ շինության/բնակելի տան/ համար, որի արժեքը կազմում է 374 000 /երեքհարյուր յոթանասուն չորս հազար/ ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական Տիգրան Խեչոյանի սեփական գույք:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|