|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2024 թվականի N 103-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Սեփկան եկամուտների «Համատեղ սեփականություն համարվող գյուղ. նշանակության հողերի վարձավճարներ» /900185061117/ հաշվի պլանը նվազեցնել 6 000,0 հազ. դամով, միաժամանակ «Համ. բյուջ. մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» /900185061083/ հաշվի պլանը ավելացնել 6 000,0 հազ. դամով:
- ՀՀ կառավարության 15/07/2021թ. թիվ 1169-Ն և 28/12/2023թ. թիվ 2323-Ն որոշումների համաձայն դրամաշնորհի տեսքով Ճամբարակ համայնքի Մանկապարտեզներ հաճախող զինծառայողների երեխաների /թվով 75/ ծնողվճարների գումարի չափով /2328 հազ. դրամ/ նվազեցնել մանկապարտեզների կողմից հավաքագրումների պլանը, միաժամանակ ավելացնել «Համ. բյուջ. մուտքագրման ենթակակ այլ եկամուտներ» /900185061083/ հաշվի պլանը՝ 2328 հազ. դրամով:
- Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 990 հազ. դրամ հատկացում՝ «Ճամբարակ համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» և «Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին՝ շենք-շինությունների ընթացիկ նորոգման և վարչական սարքավորումների ձեռքբերման նխատակով, միաժամանակ հաստատել վերոնշյալ ՀՈԱԿ-ների տարեկան ֆինանսավորման նախահաշիվների փոփոխությունները՝ ավելացնելով համապատասխանաբար 700 հազ և 290 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:
- Հրազդանի ցեմենտի գործարանի կողմից /պայմանագրի համաձայն/ որպես հանքի շահագործումից առաջացած վնասի փոխհատուցում և վարձակալության վճար Արտանիշ բնակավայրին տրամադրված ցեմենտի իրացումից ստացված և Արտանիշ բնակավայրի հաշվին հաշվեգրվող հասույթը ուղղել Արտանիշ բնակավայրի բնակիչների անշարժ գույքի հարկի պարտավորություննրի և Հրազդանի ցեմենտի գործարանի վարձակալության պարտավորության մարմանը:
- Վարչական իրավախախտումների համար տուգանքներ թիվ 900185061356 հաշվի պլանը նվազեցնել 2000 հազ. դրամով, միաժամանակ ավելացնել 900185062057 հաշվի պլանը 2000 հազ. դրամով:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -13 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|