Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 16.01.2024թ. թիվ 42-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Գ․Նժդեհի փող., 103/21 հասցեում գտնվող 0.00114 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 10.0 քմ ներքին և 11.4 քմ արտաքին մակերեսով մառանը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արմենուհի Մհերի Մկրտչյանին:
- Քաղաքացի Արմենուհի Մկրտչյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /մառան/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 9000 /ինը հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|