Այսօր: Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 նոյեմբերի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով,ՀՀ Կառավարության՝18.05.2006թ.թիվ 912-Ն որշման 3-րդ,33-րդ կետերով,«Քաղաքաշինության մասին»ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի Վրեժ Կիրակոսյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցեում 05-074-0001-0059 կադաստրային ծածկագրով գտնվող 0.09856հա հողամասում իր կողմից ինքնակամ /2026ZJVP6/ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունը  օրինականացնելու մասին,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունները կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա,որի նկատմամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան,որ կառույցների պահպանումը չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,որոշում եմ.

  1. Վրեժ Վիրաբի Կիրակոսյանի կողմից Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցեում 05-074-0001-0059 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.09856 հա հողատարածքի վրա ինքնակամ/2026ZJVP6/ կառուցված մեկ հարկանի 69.91 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 161.1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել համայնքային սեփականություն,հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի այլ հողերից՝ բնակավայրի բնակելի կառուցապատման:
  2. Վրեժ Կիրակոսյանի կողմից ինքնակամ կառուցված մեկ հարկանի 69.91 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 161.1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական,տրամադրելով Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցե:  
  3. Նկատի ունենալով,որ թույլ է տրվել ինքնակամություն,ուստի ինքնակամ կառույցների օրինականացման,պետական գրանցման,այդ թվում՝համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնող միջոցներով:
  4. Անվավեր ճանաչել համայնքի կողմից 17.09.2026թվականին տրված N1221-Ա որոշումը:
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է՝Վրեժ Կիրակոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հոջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner