Ղեկավարվելով ՀՀ «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ճամբարակ քաղաքի բնակիչ Կարեն Աղաջանի Սահակյանի դիմումը, մայր գումարի վճարման անդորրագրի առկայությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաշվի առնելով Ճամբարակ քաղաքի բնակիչ Կարեն Աղաջանի Սահակյանի դիմումն այն մասին, որ երկարաժամկետ վարձակալության պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու պատճառով 2010-2021 թվականներին կուտակվել են պարտքեր, որոնց մայր գումարը՝ 70․000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամը վճարել է, և հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով վիճակը՝ օրենքի սահմաններում արտոնել 50․000 (հիսուն հազար հարյուր) ՀՀ դրամ հաշվարկված տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|