Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ նկարիչների միության հեղինակավոր անդամներից և Համայնքի ներկայցուցիչներից կազմված հանձնաժողովի կարծիքը և առաջարկը, 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում տեղադրվելիք «Տոռնադո» պատկերով հուշարձանի չափերը մեծացվել է՝ (քանդակի ստորին մասի լայնությունը 1,9մ-ից 2,3մ, վերին մասի լայնությունը՝ 3,7մ-ից 4,5մ, իսկ բարձրությունը՝ 5մ-ից 6,3մ), ծավալների մեծացման արդյունքում արձանի արժեքը ըստ ներկայացված նախահաշվի ավելանում է 15,9 մլն դրամով, հաշվի առնելով արձանի 3D մոդելավորմամբ սքանավորմամբ կատարված ծավալների հաշվարկները, հաձնաժողովի եզրակացություններն ու առաջարկները․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի բյուջեից «Տոռնադո» հուշարձանի ձեռքբերման նպատակով հատկացնել ևս 15 900 000 (տասնհինգ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ։
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 19 փետրվարի 2025թ.-ի N 9-Ա որոշումը: 3
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|