Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 27.09.2024թ. թիվ 1169-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Մարտունի բնակավայր, 3-րդ փող., թիվ 23/1 հասցեում գտնվող 0,00771 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 92.3 քմ ներքին և 100.05 քմ արտաքին մակերեսով խանութը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գոհար Հարությունյանին:
- Քաղաքացի Գոհար Հարությունյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 16800 /տասնվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /խանութ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 586000 /հինգ հարյուր ութսունվեց հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|