Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2022թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ, Նարեկացի-Գարդման, Տ. Պետրոսյան, Արցախի, Ա. Խաչատրյան փողոցների, Լեոյի նրբանցքի, Վերին Ճամբարակ թաղամասն ամբողջությամբ, Թթուջուր, Գետիկ, Դպրաբակ, Մարտունի, Այգուտ, Անտառամեջ և Կալավան բնակավայրերի լուսավորության անցկացման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ, Նարեկացի-Գարդման, Տ. Պետրոսյան, Արցախի, Ա. Խաչատրյան փողոցների, Լեոյի նրբանցքի, Վերին Ճամբարակ թաղամասն ամբողջությամբ, Թթուջուր, Գետիկ, Դպրաբակ, Մարտունի, Այգուտ, Անտառամեջ և Կալավան բնակավայրերի լուսավորության անցկացման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է 2022 թվականի հունվարի 1-ից:
|