Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2-ը փետրվարի 2002 թվականի N 88 որոշման,«Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով., ՀՀ կառավարության 02.02.2002 N91 որոշման, ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի բնակիչ Գայանե Սուրիկի Լազարյանի սեփականությունը հանդիսացող/վկայական 09082021-05-0020/Թումանյան փող.58/1 հասցեում,05-002-0038-0002 կադաստրային ծածկագրով գտնվող 401.03քմ մակերեսով հասարակական նշանակության/նախկին գրասենյակի/տարածքի գործառնական նշանակությունը և սպասարկող հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումը, հաշվի առնելով, որ շենքի ընդհանուր չափերի և շինարարական կոնստրուկցիաների փոփոխություն չի կատարվել, նախագծային փաստաթղթերի անհրաժեշտություն չկա, ուստի
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ՝
- Փոխել Ճամբարակ քաղաքի Թումանյան փող.58/1 հասցեում գտնվող 401.03քմ ներքին մակերեսով հասարակական նշանակության տարածքի/նախկին գրասենյակի/ գործառնական նշանակությունը որպես բնակելի տուն, իսկ հողամասի նպատակային նշանակությունը՝հասարակական կառուցապատման հողերից փոխել որպես բնակավայրի բնակելի կառուցապատման հողատեսքի, հաշվի առնելով, որ շենքի գործառնական նշանակությունը փոխելու հետ կապված շինարարական աշխատանքները իրականացվել են ՀՀ օրենսդրության և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համապատասխան, շինության ընդհանուր չափերի և շինարարական կոնստրուկցիաների փոփոխություն չի կատարվել:
- Անվավեր ճանաչել համայնքի կողմից 02.11.2023թվականին տրված N754-Ա որոշումը:
- Որոշման մեկ օրինակ ներկայացնել ՀՀ ԿԿ Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
|