Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ և 76-րդ հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Աճուրդ-վաճառքով տրամադրել՝
1․1 Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում գտնվող 05-077-0046-0008 կադաստրային ծածկագրով 0․1 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 800000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
2․1 Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում գտնվող 05-009-0265-0107 կադաստրային ծածկագրով 0․77464 հա գյուղատնտեսական նշանակության՝ որից 0․34194 հա վարելահող և 0․4327 հա արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|