Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը, Ալիկ Բալաբեկի Երիցյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված տեղական վճարների պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ՝
- Քաղաքացի Ալիկ Բալաբեկի Երիցյանի կողմից /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 141 տուն հասցեում/ քաղաք Ճամբարակում աղբահանության ծառայությունից օգտվելու համար ընդամենը՝ 11500 ՀՀ դրամի չափով տեղական վճարի պարտավորությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ժամը 10:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ալիկ Բալաբեկի Երիցյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|