Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-ից 14 հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենիք 6, 7 և 8-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով, ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշմամբ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Հաստատել «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը»՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|