Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 4-րդ կետի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 21-րդ մասով, ՀՀ Կառավարության 14 հունվարի 2010թ․ 16-Ն որոշման 3-րդ կետով․

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝ 

  1. Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքում գտնվող, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը տրամադրելու վարձակալության իրավունքով.
    ա/05-063-0742-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 15․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։ բ/05-063-0742-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 10․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ։
    գ/05-032-0608-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 5․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 25000 /քսանհիգ հազար/ ՀՀ դրամ։
    դ/05-063-0718-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 10․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 35000 /երեսունհինգ  հազար/ ՀՀ դրամ։
    ե/05-063-0742-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 5․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։
    զ/05-063-0742-0003 կադաստրային ծածկագրով 8․879 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 45000 /քառասունհինգ  հազար/ ՀՀ դրամ։
    է/05-063-0750-0002 կադաստրային ծածկագրով 5․121 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 25000 /քսանհինգ  հազար/ ՀՀ դրամ։
    ը/05-063-0742-0002 կադաստրային ծածկագրով 10․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 35000 /երեսունհինգ  հազար/ ՀՀ դրամ։
  2. Ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին սահմանված կարգով եզրակացություն ստանալու համար։ 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner