Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդված,ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Անժելա Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 05-018-0130-0116 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ /2026AU5VPT/ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Անժելա Մելիքյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող 0.1020 հա հատուկ պահպանվող՝ հանգստի համար հողամասում ինքնակամ/2026AU5VPT/ 2018 թվականին կառուցված 24.51 քմ արտաքին մակերեսով քոթեջը,53․75 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 11․05 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
- Քաղաքացի Անժելա Մելիքյանը պարտավոր է 89.31 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին վճարել 156200 /մեկ հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, համարել օրինական Անժելա Մելիքյանի սեփականություն:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
|