Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2025 թ.

ՍՈՒԼԻԿՈ ՇԱՀԵՆԻ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՆՈՒԹԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  02.02.2002 թվականի N 88 որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,  ՀՀ կառավարության 02.02.2002 N91 որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով  և հիմք ընդունելով  Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի բնակիչ Սուլիկո Շուշանյանի սեփականությունը հանդիսացող /վկայական 2132143/, Շողակաթ բնակավայր, 1-ին փող., 17/1 հասցեում գտնվող խանութի գործառնական  նշանակությունը  փոփոխելու  մասին դիմումը,  հաշվի առնելով,  որ շենքի ընդհանուր չափերի և շինարարական կոնստրուկցիաների փոփոխություն չի կատարվել, նախագծային փաստաթղթերի  անհրաժեշտություն չկա, ուստի.

 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  ԵՄ՝

  1. Փոխել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 1-ին փող., 17/1 հասցեում գտնվող խանութի  գործառնական նշանակությունը որպես բնակելի տան՝ հաշվի առնելով, որ  շենքի  գործառնական նշանակությունը  փոխելու  հետ  կապված  շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ օրենսդրության և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան,  շինության ընդհանուր չափերի և շինարարական կոնստրուկցիաների փոփոխություն չի կատարվել:Հողամասը ըստ վկայականի հանդիսանում է բնակավայրի հասարակական կառուցապատման,ուստի անհրաժեշտություն է առաջացել հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
  2. Սուլիկո Շուշանյանը պարտավոր է համայնքային բյուջե 900185065134 հաշվե համարին վճարել 305000 /երեք հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ,որպես հողի կադաստրային արժեք։
  3. Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 18․07․2025թ․ թիվ 529-Ա որոշումը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner