Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 19.10.2026թ. թիվ 1353-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճամբարակ քաղաքի Գ․ Նարեկացու փող., 4/1 հասցեում գտնվող 0,01067 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 41.08 քմ ներքին և 53.38 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գագիկ Աբրահամյանին:
- Քաղաքացի Գագիկ Աբրահամյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 36000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /տնտեսական/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 79500 /յոթանասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|