Ավագանու անդամ
|
|
Ծննդյան ամսաթիվ | 25/01/1964 |
Հասցե | ՀԱՅԱՍՏԱՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |
Կրթություն | Բարձրագույն |
Պաշտոն | Ուսուցիչ |
Աշխատավայր | Դպրաբակի միջնակարգ դպրոց |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) |
Հեռախոս(ներ) | |
| |
Մակիչ Երվանդի Խոնդկարյանը ծնվել է Գարդմանա գավառի (Շամխոր) Բարսում գյուղում: 1971-1981թթ սովորել և ավարտել է Բարսումի միջնակարգ դպրոցը: 1981թ. ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկոմի մեխանիզացիայի բաժինը: 1982-1984թթ ծառայել է Սովետական բանակում: Ծառայությունից հետո ուսումը ավարտելով 1986թ. աշխատանքի է անցել ՀՀ Նաիրիի շրջանի մեքենափորձարարական կայանում, որպես տեխնիկ-մեխանիկ: Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար 1989թ.-ի օգոստոսին թողնելով աշխատանքը տեղափոխվել է Կրասնոսելսկի շրջանի Դպրաբակ գյուղ, որտեղ բնակվում է Գարդմանա գավառից (Շամխոր) բռնագաղթված իր համագյուղացիների և ծնողների հետ միասին: 1989-1994թթ մասնակցել է Կրասնոսելսկի շրջանի, ներկայիս քաղաք Ճամբարակ, սահմանների ինքնապաշտպանության մարտական գործողություններին: 1990թ.-ից հատուկ գնդի անդամ է: Ենթաշրջանում ապրող փախստականներից կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որը կոչվում է «Գարդման» և կցվել է շրջանի թիվ 22219 զորամասին: Եղել է ջոկատի փոխհրամանատար,1993թ-ից առ այսօր հրամանատար: Միաժամանակ 1992-1996թթ աշխատել է Կրասնոսելսկի անտառտնտեսության Դպրաբակի անտառտնտեսությունում, որպես անտառապետ: 1996թ-ից մինչ օրս աշխատում է Դպրաբակի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2012-2017թթ սովորել և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հառակա ուսուցման ֆակուլտետի թեթև ատլետիկայի բաժինը: 2010թ.-ից ԵԿՄ -ի անդամ է: 2016թ. ապրիլի սկզբից «Գարդման» ջոկատի 10 անդամներով իր հրամանատարությամբ և Կրասնոսելսկի ԵԿՄ ջոկատի` Գ.Դալլաքյանի հրամանատարությամբ մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին` մարտակերտի շրջանի 5-րդ պաշտպանական գնդի դիրքերում 02-25.04.2016թ. այնուհետև տեղափոխվել է Ջաբրաիլի շրջանի ինքնապաշտպանական դիրքեր` 26.04-12.05.2016թ: 2000թ-ից ՀՅԴ կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: |
- Կողմ (541)
- Դեմ (1)
- Ձեռնպահ (0)
- Չի քվեարկել (1)
- Բացակայել է (6)