Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Զարե Բալասանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ. |
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Զարե Բաղդանի Բալասանյանի /հաշվառված` ՀՀ, Երևան, Կենտրոն, Հանրապետության փ․ , շենք 80, բնակարան 20 հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21082019-05-0021 վկայականի համաձայն համապատասխանաբար 4.87646 հա արոտավայրի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 19918 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 10։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Զարե Բալասանյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|