Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 13․11․2008թ. N1328-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոց տուն 48 հասցեում 05-002-0028-0007 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.14հա հողամասին կից 0.04 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-002-0028-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Սիրվարդ Անդրանիկի Մելքումյանի՝ ծնված 04.04.1951թ.ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը 0.14հա հողամասին կից 0.04հա տնամերձ հողամասի և հողամասի վրա 1975 թվականին կառուցված երկհարկանի 83.73քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի.,30.24քմ մակերեսով բաց պատշգամբի.,3.78քմ մակերեսով աստիճանահարթակի.,96.45քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի.,32.30քմ մակերեսով բաց պատշգամբի և 24.74քմ ներքին մակերեսով անասնագոմի նկատմամբ, որոնք կառուցված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Սիրվարդ Մելքումյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Սիրվարդ Անդրանիկի Մելքումյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.18 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|