|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2025 թվականի N 197-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 08․01․2025թ․ թիվ 3-Ա որոշման դեմ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի վարչական բողոքը․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի ՝
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ներկայացուցիչ՝ Նվեր Կառլենի Սերոբյանը վարչական բողոք է բերել «Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու մասին․․․» Ճամբարակ համայնքի ղեկավարի 08․01․2025թ․ թիվ 3-Ա որոշման դեմ և խնդրել է այն ճանաչել անվավեր։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի ՝
- «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի վարչական բողոքի հիման վրա հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի ապրիլի 09-ին ժամը 12։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ներկայացուցիչ՝ Նվեր Կառլենի Սերոբյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(700.00 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|