| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  26  մարտի  2024 թվականի N 34-Ա | 
  ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈւՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿ, ԽՈՐԴԱՆՈՑ/ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ  | 
 
 Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 29.01.2024թ. թիվ 109-Ա որոշումը. 
ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈւՄ  Է՝  
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ․ Մեծի փող. 4/13 հասցեում գտնվող 0,0043 հա բնակավայրի հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 18.87 քմ ներքին և 20.74 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 17․30 քմ ներքին և 22․22 քմ արտաքին մակերեսով խորդանոցը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Թելլի Հարությունի Լազարյանին: 
 
- Քաղաքացի Թելլի Լազարյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 14500 /տասնչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ, խորդանոց/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 32000 /երեսուներկու  հազար/ ՀՀ դրամ: 
 
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
  | 
 Կողմ -13  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |