Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 օգոստոսի 2025 թ.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Գագիկ Սաշիկի Աբրահամյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ. Նարեկացու փողոց, 4/1 հասցեում գտնվող 05-002-0078-0002 կադաստրային ծածկագրով գտնվող 0,01067հա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023QZSLEA/ կառուցված շինությունը /բաղնիքը/օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ`

  1. Ճամբարակ համայնքի բնակիչ Գագիկ Սաշիկի Աբրահամյանի կողմից Ճամբարակ քաղաքի Գ. Նարեկացու փողոց, 4/1 հողամաս հասցեում 05-002-0078-0002 կադաստրային ծածկագրով գտմվող համայքային սեփականություն հանդիսացող բնակավայրի էներգետիկայի,տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածների նշանակության 0,01067 հա հողատարածքի վրա 1999թ.ինքնակամ/2023QZSLEA/կառուցված 33.39քմ ներքին և 45.68քմ արտաքին մակերեսով շինությունը /բաղնիքը/,ինչպես նաև 7.69քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում  իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մե ջէ մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner