|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2026 թվականի N 1305-Ա |
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գտնվող, Արմեն Սևանյանին պատկանող 05-002-0079-0023 կադաստրային ծածկագրով Պ․ Սևակի փողոց 76 հասցեում գտնվող և 05-002-0079-0102 կադաստրային ծածկագրով Պ․ Սևակի փողոց 76/1 հասցեում գտնվող անշարժ գույքերը միավորել և վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Ճամբարակ քաղաք, Պ․ Սևակի փողոց, 1-ին նրբանցք, 56 հողամաս։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|