|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2026 թվականի N 1504-Ա |
ԹՈՌՆԻԿ ԽՈՐԵՆԻ ՍԵՆԵՔԵՐԻՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հ Հ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Թոռնիկ Սենեքերիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոց 21 հասցեում 05-077-0015-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ բացված 4.5քմ ընդհանուր մակերեսով քանակով երկու պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, հաշվի առնելով, որ տարածքի կրող և հիմնական կոնստրուկցիաները չեն փոփոխվել և շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Թոռնիկ Խորենի Սենեքերիմյանի կողմից սեփականության /վկայական՝ 09092026-05-0071/ իրավունքով իրեն պատկանող 0.13889 հա տնամերձ հողամասում ինքնակամ /2026UP4LAG/ 2012 թվականին կառուցված 50.92 քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 44.07քմ ընդհանուր մակերեսով ծածկերը, ինչպես նաև իր կողմից ինքնակամ բացված 4.5քմ մակերեսով պատուհանները ճանաչել օրինական:
- Քաղաքացին պարտավոր է ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին ինքնակամ շինությունների համար վճարել 83100 /ութսուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ, իսկ ինքնակամ բացված 4.5քմ մակերեսով պատուհանների համար վճարել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ՝ համարել օրինական Թոռնիկ Սենեքերիմյանի սեփականություն:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 08.10.2026 թվականի N 1306-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ Թոռնիկ Սենեքերիմյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|