Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասով և "Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
1.Հաստատել Ճամբարակ համայնքի 2019 թվականի բյուջեն
ա/ եկամուտների գծով-352913.3 հազար դրամ
բ/ ծախսերի գծով368650.4 հազար դրամ
գ/դեֆիցիտը / պակասորդը/-326779.3 հազար դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը գործառնական դասակարգման համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջյան հավելուդը կամ դեֆիցիտը պակասորդը/ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուդը, օգտագործման ուղղություները համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համար հատված 6-ի:
8. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն.
ա/ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումները ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների մինջև.
բ/ Սահմանել՝ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 տոկոսը:
9. Վարչական բյուջեի տարեսկզբի 15528.9 հազար դրամ ազատ մնացորդից 15528.9 հազար դրամը ուղղել ֆոնդային բյուջե:
10. Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ թողել 0 դրամ նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը:
11. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝
ա/ թույլատրել հանայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրով սահմանված գումարի 20,0 % չափաքանակը չգերազանցվող ներքին վերաբաշխումներ`ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
բ/ սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը: