Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով՝ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի 25․11․2025 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-048-0138-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․07045 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին,որպես բնակավայրի բնակելի կառուցապատման և կատարել պետական գրանցում:
- Նշված փոփոխությունը արտացոլել ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|