Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, 05-002-0079-0035 կադաստրային ծածկագրով 0,00252 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Ռուբիկ Լազարյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Ռուբիկ Լազարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը։
- Քաղաքացի Ռուբիկ Լազարյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8500 /ութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|