Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 28.12.2023թ. թիվ 910-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Պ․ Սևակի փող., 91/2 հասցեում գտնվող 0,001355 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող 11.98 քմ ներքին և 13.55 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Հովսեփ Բոզանյանին:
- Քաղաքացի Հովսեփ Բոզանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 4600 /չորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /տնտեսական շինություն/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 10100 /տասը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|