Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2025 թ.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Սարգիս Բալյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ.Նարեկացու փողոց 4 հողամաս հասցեում գտնվող 05-002-0078-0002 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023ZLJJYZ/ կառուցված շինությունը /պարիսպը/օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ`

  1. Հավանություն տալ Ճամբարակ համայնքի բնակիչ Սարգիս Պետրոսի Բալյանի կողմից կառուցված Գ.Նարեկացու փողոց,4 հողամաս հասցեում 05-002-0078-0002 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածների նշանակության 0.00749 հա հողատարածքի վրա ինքնակամ /2023ZLJJYZ/ կառուցված 2.49 մակերեսով շինությունը /պարիսպը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն, հետագայում  իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մե ջէ մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner