Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13․01․2025թ․ թիվ 11-Ա որոշման դեմ «Հարժիր» ՍՊԸ-ի վարչական բողոքը․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
«Հարժիր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հարություն Իզմիրյանը վարչական բողոք է բերել «Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու մասին․․․» Ճամբարակ համայնքի ղեկավարի 13․01․2025թ․ թիվ 11-Ա որոշման դեմ, խնդրելով բեկանել այն և ճանաչել անվավեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
- «Հարժիր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հարություն Իզմիրյանի վարչական բողոքի հիման վրա հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի ապրիլի 09-ին ժամը 11։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել «Հարժիր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հարություն Իզմիրյանին: