Այսօր: Երեքշաբթի, 24 Փետրվարի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 472
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 141-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2026 թվականի N 141-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս, քննելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում առկա ինքնակամ կառույցի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետի, ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի 2-4 կետերի, ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերության, նույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով.

պ ա ր զ ե ց ի`

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Դավիթ Մուրադյանը 0402․․2026թթիվ 61-159/26 գրությամբդիմելէ  Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանին այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ թողոցի 19, 19/1, 19/2 և 19/3 հասցեներում առկա են ապօրինի (ինքնակամ) շինություններ։
Փաստի առթիվ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում 2026թփետրվարի 4-ինհարուցվելէ թիվ 78-Ա վարչական վարույթը՝ Վարդան Սամվելի Նիկոյանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում  ինքնակամկառույց իրականացնելու հարցի քննության նպատակով։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Կ. Մնացականյանի 17.02.2026թ. թիվ 19-162 գրության համաձայն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Վարդան Սամվելի Նիկոյանի միջև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ թողոցի 19/3 հասցեի նկատմամբ կնքված հողամասի կառուցապատման և/կամ վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր և էսքիզային քարտեզներ առկա չեն։ շինությունը գնվում է 1905 մ բացարձակ նիշից ներքև, հողամասի նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածք է, իսկ գործառնական նշանակությունը՝ հանգստի գոտու համար նախատեսված հող։
ՀՀ կադաստրի կոմիտեի` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ  16.09.2022թ. թիվ ԱՏ-16092022-05-0404 տեղեկանքի համաձայն 1086-0093 ծածկագրով հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն և գտնվում է 1905 մ նիշից ներքև։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ․ փերվարի 10-ին ժամը 12։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է  Վարդան Սամվելի Նիկոյանը։ Վարդան Սամվելի Նիկոյանը չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
10
022026թվարչական վարույթի լսումներն իրականացվել են Վարդան Նիկոյանի բացակայությամբ:
Հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով 2026թ
փոտրվարի 23-ին, ժամը 12։00–ին լրացուցիչ հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով հրապարակային ծանուցմամբ պատշաճ ծանուցվել է Վարդան Սամվելի Նիկոյանը (Ինտերնետով հրապարակային ծանուցումը 16022026թ տեղադրվել է azdarar.am կայքում)։
Վարդան Սամվելի Նիկոյանը չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
23022026թ․ վարչական վարույթի լսումներն կրկին իրականացվել են Վարդան Նիկոյանի բացակայությամբ:
Ըստ «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից չափագրված հողամասի հատակագծի (Պատվիրատու՝ Վարդան Սամվելի Նիկոյան, կատարող` Վարդան Սարգսյան, որակավորման վկայական` 0345) Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում գտնվող ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի չափը կազմում է 0,06374 հա, ծածկագիրը` 05-074-1086-0093, նպատակային նշանակությունը` հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը` հանգստի համար նախատեսված: Իսկ շինության հատակագծի համաձայն շինության՝ նպատակային նշանակությունը հասարակական է, գործառնական նշանակությունը` որպես հյուրատուն, ներքին մակերեսը՝ 82,79 քմ, արտաքին մակերեսը` 115,6 քմ,  ձեղնահարկը՝ նպատակային նշանակությունը` հասարակական, գործառնական նշանակությունը` հյուրատուն, ներքին մակերեսը՝ 51,07 քմ, արտաքին մակերեսը` 67,8 քմ., առկա է նաև հասարակական նշանակության, գործառնական նշանակությունը բաց պատշգամբ, մակերեսը` 6,76 քմ, և առկա է նաև հասարակական նշանակության պարիսպ` 10,67 քմ: Շինությունները կառուցվել են 2009 թվականին, համարվում են ինքնակամ կառույց։
Ըստ «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ (լիցենզիա 14973) տեխնիկական եզրակացության համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում գտնվող  Վարդան Նիկոյանի կողմից կառուցված հյուրատունը իրականացված է քարե երկայնական և լայնական կրող պատերով: Հիմքերը` ժապավենային բուտաբետոնից են, ծածկերը` միաձույլե/բետոնե սալ է, պատերը` 40 սմ հաստությամբ տուֆ քարի շարվածք, արտաքինից սվաղած, տանիքը` երկթեք, թիթեղյա ծածկույթով:
Եզրահանգման մեջ նշվել է, որ կառուցված հյուրատան շինարարական կոնստրուկցիաները գտնվում են բավարար տեխնիկական վիճակում, չկան շահագործման հուսալիության վրա ազդող վնասվածքներ և թերություններ: Հյուրատունը կառուցվել է ինքնակամ, ներկայիս նորմերին համապատասխան է և ենթակա է հետագա շահագործման:

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում գտնվող Վարդան Նիկոյանի կողմից կառուցված հյուրատունը իրականացված է քարե երկայնական և լայնական կրող պատերով: Հիմքերը` ժապավենային բուտաբետոնից են, ծածկերը` միաձույլե/բետոնե սալ է, պատերը` 40 սմ հաստությամբ տուֆ քարի շարվածք, արտաքինից սվաղած, տանիքը` երկթեք, թիթեղյա ծածկույթով: 1-ին հարկի նպատակային նշանակությունը` հասարակական, գործառնական նշանակությունը` հյուրատուն, ներքին մակերեսը՝ 82,79 քմ, արտաքին մակերեսը` 115,6  քմ. ինքնակամ կառույց, ձեղնահարկը՝ նպատակային նշանակությունը` հասարակական, գործառնական նշանակությունը` հյուրատուն, ներքին մակերեսը՝ 51,07 քմ, արտաքին մակերեսը` 67,8 քմ., ինքնակամ կառույց, առկա է հասարակական նշանակության, գործառնական նշանակությունը` բաց պատշգամբ, մակերեսը` 6,76 քմ, ինքնակամ կառույց և առկա է նաև հասարակական նշանակության պարիսպ` 10,67 քմ, ինքնակամ կառույց: Շինությունները կառուցվել են 2009 թվականին։
բ. վերոնշյալ ինքնակամ շինությունով փաստացի ծանրաբեռնված է պետական սեփականություն հանդիսացող հողամասը, հողամասի չափը կազմում է 0,06374 հա, ծածկագիրը` 05-074-1086-0093, նպատակային նշանակությունը` հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինություններից.
գ. առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված վերոնշված հասցեի շինությունները գտնվում են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն և գտնվում է 1905 մ նիշից ներքև:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2-4 կետերի համաձայն` 
2. «Սևան» ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 6-րդ կետի համաձայն`
Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
(…)
6) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ).
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Օրենքով կարող են սահմանվել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության չփոխանցվող այլ հողամասեր:
ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն որոշման 1-ին կետի համաձայն` սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման oբյեկտներ առանձնացված` Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքները, ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող հետևյալ հաջորդական ենթագոտիների`
1) Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում`
ա. առաջին ենթագոտի` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, որը ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը,
բ. երկրորդ ենթագոտի` առաջին ենթագոտու սահմանից դեպի ցամաք` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «Սևան» ազգային պարկի սահմանն ընդգրկող տարածքները.
2) Սևանա լճի անմիջական ազդեցության էկոլոգիական գոտում` երրորդ ենթագոտի` «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչև 500 մետր լայնությամբ շերտն ընդգրկող տարածքները (N 1 հավելվածում թվարկված համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքային հատվածների ներառմամբ):
Նույն որոշման 5-րդ կետի համաձայն`
5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված առաջին ենթագոտին ներառում է լողափի և բուֆերային գոտու տարածքները: Առաջին ենթագոտում`
1) արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը (բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի): Հանգստի և սպասարկող օբյեկտների ֆունկցիոնալ կահավորումն ու բարեկարգումն իրականացնել միայն ոչ հիմնական շինություններով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին համապատաuխան.
2) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իuկ գյուղատնտեuական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալության ժամկետը` 5 տարին, եթե նշված տարածքների մասով` oրենքով կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ ժամկետ uահմանված չէ.
3) ափապաշտպան, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և (կամ) հիդրոտեխնիկական բնույթի հիմնական օբյեկտների կառուցման անհրաժեշտության դեպքում` քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով հողամաuերը տրամադրել ու կառուցապատման գործընթացն իրականացնել բացառապեu Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված ծրագրերի (հողամաuի oգտագործման տեխնիկատնտեuական հիմնավորումների ներառմամբ) հիման վրա` հաշվի առնելով բնապահպանական սահմանափակումները։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մնասի համաձայն` Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողներին կատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ 1086-0093 ծածկագրով հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն և գտնվում է 1905 մ նիշից ներքև, ուստի ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերության համաձայն առաջին ենթագոտին ընդգրկում է` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, որը ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, իսկ նույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ենթագոտին ներառում է լողափի և բուֆերային գոտու տարածքները, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը, հանգստի և սպասարկող օբյեկտների ֆունկցիոնալ կահավորումն ու բարեկարգումն պետք է իրականացնել միայն ոչ հիմնական շինություններով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին համապատաuխան, բացի այդ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 6-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ), ուստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում գտնվող  Վարդան Նիկոյանի կողմից քարե երկայնական և լայնական կրող պատերով կառուցված հիմնական շինությունը` հյուրատունը ենթակա չէ օրինականացման, այլ ենթակա է քանդման (ապամոնտաժման):
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի, ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի 2-4 կետերի, ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերության, նույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի դրույթները՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի`

 

  1. Ապամոնտաժել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/3 հասցեում գտնվող  Վարդան Սամվելի Նիկոյանի կողմից ինքնակամ կառուցված` քարե երկայնական և լայնական կրող պատերով, ժապավենային բուտաբետոնից հիմքերով, միաձույլե/բետոնե սալե ծածկով, 40 սմ հաստությամբ տուֆ քարի շարվածքով, թիթեղյա ծածկույթե տանիքով, 1-ին հարկի ներքին մակերեսը՝ 82,79 քմ, արտաքին մակերեսը` 115,6 քմ, ձեղնահարկը՝ ներքին մակերեսը՝ 51,07 քմ, արտաքին մակերեսը` 67,8 քմ., բաց պատշգամբ` 6,76 քմ  ինքնակամ շինությունները,  ինչպես նաև ինքնակամ կառուցված 10,67 քմ պարիսպը և անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
  2. Ապամոնտաժումը իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
  4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.71 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 19

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner