Այսօր: Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1428-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 նոյեմբերի 2026 թվականի N 1428-Ա

ԻԼՅԻՉ ԳՈՒՐԳԵՆԻ ՂՈՒԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Իլյիչ Ղուլյանին պատկանող Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 3-րդ փող. 60/1 հասցեում գտնվող 05-081-0158-0006 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում, կառույցը հանդիսանում է մեկ հարկանի 93.93 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն, թիվ 10 սենյակում տեղադրված քանակով՝ 2/երկու/ դուռ և 1/մեկ/ պատուհան, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների աշխատանքները.

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Իլյիչ Ղուլյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.048 հա հողամասում ինքնակամ կառուցված 90.18 քմ արտաքին մակերեսով շինությունը և 3.75 քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ ձևափոխած 2 դուռ և 1 պատուհանի աշխատանքները ճանաչել օրինական:
  3. Համաձայն սույն կարգի 13-րդ կետի ա) ենթակետի և սույն որոշման 4-րդ կետի՝ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունը, որի արժեքը կազմում է 65 760 /վաթսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, վճարվել է 900185061158 հաշվի համարին, 2 դուռ և 1 պատուհան, որի արժեքը կազմում է 6000 /վեց/ հազար դրամ վճարվել է 900185061158 հաշվի համարին՝ համարել Իլյիչ Ղուլյանի սեփականություն:
  4. Պայմանով հատկացված 0,048 հա հողամասը համարել Իլյիչ Ղուլյանի սեփականութուն, որի համար 900185061034 հաշվի համարին վճարվել է 105 000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ որպես հողի կադաստրային արժեք /վճարման հանձնարարական՝ N18104/։
  5. Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 08.05.2023թ. թիվ 286-Ա որոշումը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Իլյիչ Գուրգենի Ղուլյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner