Այսօր: Շաբաթ, 30 Մայիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 78
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՏԱՍԸ ՏԱՐԻ ԵՎ ԱՎԵԼ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐՉԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ մասով և 13-րդ հոդվածի 12-րդ կետով, ՀՀ կառավարության 2015թ.  հունիսի 25-ի «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանից հանելու մասին» N 708-Ա որոշման 2-րդ կետի պահանջները համայնքի ավագանին.

                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

  1. Ճամաբարակ խոշորացված համայնքի գույքահարկի բազայի տրանսպորտային միջոցների համակարգչային շտեմարանի գործող հատվածում առկա են ԽՍՀՄ ,առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներ, որոնք տարիների ընթացքում (ավելի քան տասը տարի) կուտակել են  խոշոր ապառք և անտեղի ուռճացնում են փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան պլանային թիվը: Կան նաև ավտոմեքենաներ, որոնք այլևս գոյություն չունեն, որոնց համարները սեփականատերերը հանձնել են (խոտանման փոխարեն), և դրանք նույնպես բազայում գործող են համարվում` կուտակելով 11.929.168 դրամ ապառք:  Այդ տրանսպորտային միջոցների սեփականատերերի մեծ մասը մահացած է կամ գտնվում է արտերկրում, և հնարավոր չէ նրանց միջոցով լուծել այդ հարցը: Ուստի , ելնելով ստեղծված իրավիճակից, և հաշվի առնելվ այն հանգամանքը, որ 2001 թվականի հունվարի մեկի դրությամբ ՀՀ-ի տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման(վերահաշվառման)համակարգչային շտեմարանի գործող հատվածում պետք է չլինեին ԽՍՀՄ պետհամարանիշերով ավտոմեքենաներ:
  2. Սահմանված կարգով այդ տրանսպորտային միջոցները թվով 118 ավտոմեքենա հանել համայնքի համակարգչային շտեմարանի գործող հատվածից և ապառքը նվազեցնել  11.929.168 դրամով /ցուցակը կցվում է/:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(680.86 Կբ) առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner