Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 10-րդ փողոց, տուն 3/2 հասցեում գտնվող 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.22106 հա հողամասը իրենց տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Գեննադի Մովսեսի Չիրկինյանին՝ ծնված 01.10.1955թ., Աստղիկ Բագրատի Չիրկինյանին՝ ծնված 10.07.1962թ., Միլանա Գեննադիի Չիրքինյանին՝ ծնված 18.06.1986թ., Ալեքսանդր Գեննադիի Չիրկինյանին՝ ծնված 29.10.1988թ. և Քրիստինե Գեննադու Չիրկինյանին՝ ծնված 11.03.1982թ. համատեղ սեփականության իրավունքով Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 4-րդ փողոց, տուն 29 հասցեում գտնվող 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով շենք-շինությունների կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.22106 հա հողամասի նկատմամբ իրավունքը և հողամասի վրա 1968-1992թթ. կառուցված մեկ հարկանի 94.22քմ ներքին և 137․63քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 69.18քմ ներքին և 93.94քմ արտաքին մակերեսով 1965 թվականին կառուցված անասնագոմը, նույն թվականին 19.92քմ ներքին և 25.84քմ արտաքին մակերեսով կառուցված խորդանոցը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Գեննադի, Աստղիկ, Ալեքսանդր, Քրիստինե Չիրկինյանների և Միլանա Չիրքինյանի համատեղ սեփական գույք, իսկ իրենց կողմից 2023թվականին ինքնակամ կառուցված 5,30քմ ներքին և 6,48քմ արտաքին մակերեսով բնակելի տանը կից կցակառույցը թողնել որպես ինքնակամ շինություն:
- Համայնքի կողմից Գեննադի, Աստղիկ, Ալեքսանդր, Քրիստինե Չիրկինյաննեին և Միլանա Չիրքինյանին համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.22106 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 25.11.2025թ․ թիվ 908-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|